Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 11-ին, «Սասնա ծռերի» անդամ Մխիթար Ավետիսյանն ազատ արձակվեց: Նրա խափանաման միջոցը փոխվեց ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորության հիման վրա:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Ավետիսյանին հորդորեց պատշաճ ներկայանալ դատական նիստերին:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչեւ մյուս չորեքշաբթի:

Այս գործով ամբաստանյալներն են Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը: