Մենք պետք է փոխենք մեր մոտեցումն ընդհանրապես վարչական տուգանքների նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում ՃՈ տուգանքների համաներման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, վարչական տուգանքը ընկալվում է որպես հարկատեսակ եւ խոսվում է դրանք կանոնակարգելու մասին. «Ասենք վաուչեր սահմանել, իզի-քարտի նման մարդը սկզբում տուգանքը վճարում է, հետո կամաց-կամաց պակասում է:

Ոչ, հարգելիներս, վարչական տուգանքի ոլորտում մեր քաղաքականությունն էապես փոխվելու է: Դա չի լինելու բյուջեն լցնելու միջոց, մեր կառավարությունը փոխել է այդ վարքագիծը: Մենք չէ, որ եփել ենք այդ ճաշը, բայց մենք պատրաստ ենք այն վերացնել»,-հայտարարեց նախարարը՝ հավելելով, որ այդ ոլորտում լրջագույն փոփոխություններ են լինելու: