Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումից հետո Փաշինյանը մեկնեց «Cinquantenaire» համալիր, ուր ժամանեցին նաեւ մյուս պատվիրակությունների ղեկավարները։

Փաշինյանի աշխատանքային այցը կշարունակվի նաեւ հուլիսի 12-ին եւ 13-ին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո առաջին անգամ աշխատանքային այցով Բրյուսելում է, որտեղ ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: