«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վերանորոգման, վերատեղադրման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 13-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 18:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Եկմալյան, Արամի, Սարյան, Պուշկինի փողոցներով պարփակված թաղամասերի, իսկ 10:00-ից մինչեւ ժամը 15:00-ն Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի եւ Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Մարգարա, Արազաթ, Վարդանաշեն, Երասխահուն, Ակնալիճ, Տարոնիկ, Արշալույս, Առատաշեն, Խորոնք, Հայթաղ, Ֆերիկ, Գեղակերտ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: