Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, որը հեռարձակվել է «Ազատության» ուղիղ եթերում, պատմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ ունեցած կարճ զրույցի մասին:

«Մի այսպիսի միջադեպ տեղի ունեցավ. երբ մենք նստած էինք պատվիրակությունների սրահում, Թուրքիայի ԱԳ նախարարը սրընթաց անցավ, հետո վերադաձավ եւ մոտեցավ՝ սկզբից ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում հետ ծանոթություն ունեն Եվրախորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ: Հետո նաեւ ծանոթացավ ինձ եւ ասաց, որ իրենք հետեւում էին հայաստանյան գործընթացներին եւ տեղյակ են»,- պատմել է նա:

Չավուշօղլուն Նիկոլ Փաշինյանին նաեւ շնորհավորել է վարչապետ ընտրվելու կապակցությամբ եւ հեռացել. «Որեւէ ուրիշ շփում չի եղել, կոնտակտ չի եղել»: