Լավ, դուք իրականում հավատում եք, որ կոռուպցիան վերանալու՞ է: Ես իրականում հավատում եմ, որ էս իշխանությունները վիզ կդնեն դրա համար, քանի որ դա իրանց կոզր տուզնա ու հանրության գոհացնելու կարևոր չափանիշներից մեկը, բայց կոռուպցիան չի վերանալու ու դրան դուք եք նպաստելու:

Կոռուպցիան ու խնամի ծանոթ բարեկամը չի վերանալու, քանի որ դա ձեր արյան մեջ է:

Ձեր արյան մեջ է երկու կոպեկ թաքուն փող տալը, որ այս կամ այն փաստաթուղթը մի օր շուտ ստանա:

Կոռուպցիան չի վերանալու քանի որ ձեր արյան մեջ է 20000 ակտի փոխարեն 3000 դրամ տալը ու թեման փակելը:

Կոռուպցիան չի վերանալու քանի որ դա դուք չեք թողելու, ձեզ տենց հարմար չի:

Կոռուպցիան չի վերանա, քանի որ դուք չեք կարա երկուշաբթի հերթի մեջ կանգնեք, որ ձեր հերթով մեքենան անվանափոխեք:

Կոռուպցիան չի վերանալու քանի որ մենք/դուք/նրանք նույնիսկ ալարում ենք հերթ կանգնել:

Կոռուպցիան չի վերանալու, քանի որ նենց հարկեր կան, որ ՓՄՁ-ն եթե ուզումա երկու կոպեկ փող տանի տուն պիտի պետությանը խաբի:

Կոռուպցիան դա վերացական հասկացություն չի, կոռուպցիան դա դուք եք, մենք ենք, նրանք են:

Կոռուպցիան չի վերանալու, քանի որ լիքը աշխատողներ երկու կոպեկ փող են ստանում ու տուն չեն կարում պահեն:

Կոռուպցիան չի վերանալու, քանի որ մենք սովոր չենք սպասել, օրենքով շարժվել ու համբերատար լինել:

Բան չունեմ էսօր ահագին բան է փոխվել, բայց այդ ամենը հարամ է լինելու հենց ձեր/մեր/նրանց շնորհիվ, քանի որ ընթացքում ամեն ինչ դանդաղ դանդաղա կգա նույն կետին:

Սիրում եմ բոլորիդ: Կոռուպցիան դա դուք եք/մենք ենք/նրանք են:

#ապերէսինչտեղըծանոթունես
#ոնցանենքհերթչկանգնենք
#արիպայմանավորվենք

Ankakh Hayastan