Ֆեյսբուքյան օգտատեր Վիկա Հարությունյանը գրում է.

«Ապրիլի 16ին Բաղրամյան փողոցում փշալարերի դիմաց նստած էինք
Արևի տակ քարշ եկած, օրերով չքնած ու վերջին ուժերը սպառած ասֆալտին մարում էին երկրի երազկոտ ռոմանտիկները

Կարմիր կուրտկայով մի տղա կար` լուսավոր հայացքով մի էակ, կյանքը սիրող ու նրա ամեն վայրկյանը ապրել ու պատրաստ մի խենթ
Աչքերս փակվում էինք, շունչս կտրվում էր, նստած տեղից քանի անգամ ընկա գետնին, ջուր խմեցի, նորից նստեցի, նորից ընկա, հետո գլուխս դրեցի Anush Lalaian -ի ոտքերին ու սկսեցի շշուկով երգել Vahe Baghdasaryan -ի երգի բառերը` բաց աչքերով երազում էի

Ազատ ու անկախ
Նման իմ երկրի,
Համ տեր, համ ծառա,
Որ ծառայեմ երկրիս,
Որովհետև ես եմ տերը իմ երկրի
Կհելնե՞ք, - ու մեկը ձեռքս բռնեց բարձրացրեց, այ հիմա նստեք ու մեջքով հենվեք ինձ
- Արի ծանոթանանք.
- Ապա
- Կարեն
- Վիկա
- Վիկ, էս պահից սկսած միշտ հիշի, որ ամեն պահի այ սենց մեջքիդ եմ, միշտ հիշի,որ պայքարի ու փողոցի ընկեր ունես, ում հետ դեռ պիտի Հեղափոխություն ասես
Ժպտացի
Դե հիմա արի էդ երգը 2ով երգենք, մինչև գան տանեն`
Ազատ ու անկախ....

Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց, ապագայի մի կայծ կորավ, որը սպառնում էր կրակ դառնալ, Կարենի բերած Հայաստանից մի ազատ ու անկախ կտոր պոկվեց, փշրվեց ու անհետացավ օդում
Կարենի բերած Հայաստանից իմ ընկերը գնաց
Իսկ ինձ ու ձեզ մնաց մի բան` փայփայել նրա կատարված երազանքը, սիրել նրա բերած երկիրը, սիրել էն Հայաստանը, որին Կարենը հավատաց, որը Կարենը բերեց ու որը հիմա Կարենը թողնում ա մեզ....
Կարենին չքցեք....»