Հայտնաբերվել է Մադինա գյուղի՝ անհետ կորած բնակչի դին: Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 07:55-ին Մադինա գյուղի տարածքում վերսկսվել են Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները:

Աշխատանքներում ներգրավված են 5 փրկարար, 5 ոստիկան եւ գյուղի 30 բնակիչ:


ժամը 10:05-ին Մադինա եւ Լեռնակերտ գյուղերի միջնամասում հայտնաբերվել է Կ. Ս.-ի դին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 16-ին, ժամը 19:06-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղի բնակիչը՝ Կ. Ս.-ն (ծնված 1956 թ.), առավոտյան տանից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 23:11-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության աշխատակիցներ եւ գյուղի բնակիչներ: