Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հուլիսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02:50-ի սահմաններում Սեւան քաղաքի բնակիչ, 20-ամյա Նարեկ Հունանյանը Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 73 կմ հատվածում՝ գազալցակայանի հարեւանությամբ, իր վարած Opel Astra մակնիշի 34 FF 865 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել հաստաբուն ծառին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Նարեկ Հունանյանը, ուղեւորներ 19-ամյա Էդվարդ Խ.-ն, 20-ամյա Արսեն Ղ.-ն եւ 18-ամյա Դավիթ Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն:


Աղբյուրի տեղեկություններով՝ ժամեր անց, 06:20-ի սահմաններում Ն. Հունանյանը հիվանդանոցում մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սեւանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: