ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը դեռեւս ձեռնպահ է մնում Հայաստանի ֆուբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին որեւէ մեկնաբանություն հայտնելուց: Այս մասին  հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱԱԾ տնօրենը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում:

Նշենք, որ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ եթե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը առաջադրվի, ապա ինքն իր թեկնածությունը չի առաջադրի ՀՖՖ նախագահի պաշտոնում:


§Այս պահին ԱԱԾ տնօրենը ձեռնպահ է մնում այս հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց: Այդ հարցն ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը¦,-ասաց Սամսոն Գալստյանը:

ՀՖՖ նախագահի ընտրության ժողովը նախատեսված է սեպտեմբերին, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում պետք է թեկնածուների առաջադրվեն: ՀՖՖ գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանն էլ հայտարարել է, որ Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ինքը գտնում է, որ դա լավագույն լուծումն է: