Ազգային ժողովում հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, հավանաբար չնկատելով, որ տեսախցիկն ուղիղ եթերով նկարահանում է քննարկումը, ըստ էության, վիրավորում է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: Քանի որ քննարկման շուրջ կարծիքները կիսվել էին, Արփինե Հովհաննիսյանն իր դժգոհությունն է հայտնում ՀՅԴ-ական ու ՀՀԿ-ական գործընկերներին. «Տանք իրենց, թող իրենք սարքեն: Թե չէ էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»,-ասում է Արփինե Հովհաննիսյանը, ըստ էության՝ նկատի ունենալով իր հետեւում նստած Դանիել Իոաննիսյանին:

 Նյութի աղբյուրը՝ Armtimes.com