Ապօրինի հարստացման գործերով նոր անձանց վերաբերյալ նյութեր կան ԱԱԾ-ում: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով, այդ նոր գործերը բավականին մեծ ծավալի են եւ առաջիկայում կլինեն աղմկահարույց բացահայտումներ. «Եվ ՀՀԿ-ի հետ առնչվող անձինք են եւ կարող են լինել այլ շրջանակներից»,-ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է: