ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր առաջին մեծ ասուլիսն է տալիս վարչապետի պաշտոնում:

«Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ. հուլիսի 20-ին, ժամը 12.00-ին՝ ՀՀ կառավարությունում տեղի կունենա իմ մամուլի ասուլիսը»,-օրեր առաջ գրել էր նա Facebook-ի իր էջում:


Նշենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նախընտրում էր հասարակությանն իր մոտեցումները ներկայացնել ֆեյսբուքյան «լայվերի» միջոցով, երբ պատասխանում էր իրեն ուղղված առավել շատ «լայք» հավաքած հարցերին: