Շիրակի մարզում, հուլիսի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. ժամը 17։00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ՝ 19-ամյա Կարապետ Գ.-ն ոստիկանության Արթիկի բաժին հայտնել է, որ նույն օրը Արթիկ քաղաքի Գործարանային փողոցում գտնվող ֆուտբոլի մարզադաշտին հարակից տարածքում իր հետ վիճաբանել են համաքաղաքացիներ՝ 35-ամյա Հովհաննես Հ,-ն ու 47-ամյա Արմեն Ե.-ն, որի ժամանակ նշված անձինք ծեծի են ենթարկել իրեն, ինչի հետեւանքով գլխի շրջանում վնասվածքներ է ստացել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները հայտնաբերել են Կ. Գրիգորյանի մատնանշած կասկածյալ անձանց, հրավիրել են ոստիկանություն, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը բացատրություն է վերցրել եւ բաց թողել։


Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Գ. Աղբյուրի տեղեկություններով՝ Հոհվաննես Հ.-ն ու Արմեն Ե.-ն աշխատում են ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցում՝ որպես մարզիչներ։