Էդ վտանգը միշտ առկա է եղել, եւ մենք պետք է պատրաստք լինենք այդպիսի ցանկացած դրսեւորման, խոսելով հնարավոր պատերազմի վտանգի մասին, հուլիսի 20-ին ասել է Նիկոլ Փաշինյանը: Միաժամանակ նա անդրադարձել է հարցին, թե Ռուսաստանը կարծես թե փորձում է վերակենդանացնել Լավրովյան պլան ասվածը, ինչի վկայություն էր ՌԴ Անվտանգության խորհրդի հայտարարարությունը Հայաստանի ԱԽ եւ ՌԴ ԱԽ քարտուղարների հանդիպման մասին:

Նիկոլ Փաշինյանն այդ կապակցությամբ ասել է. «Բայց քանի որ դուք Ռուսաստանի մասին խոսեցիք, ես հետեւյալն եմ ուզում ասել, որ ՌԴ-ն որպես գերտերություն ունի հնարավորություն թույլ չտալ պատերազմի վերսկսումը մեր ռեգիոնում: Եվ ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում պատերազմի վերսկսումը թույլ չտալու համար: Ես չեմ հավատում դրան: Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը թույլ կտա պատերազմ կամ չի օգտագործի իր լծակներն Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար», հայտարարել է Փաշինյանը:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am