Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են Նախիջևանի բնակավայրերը: Լուսանկարների վերաբերյալ Հովհաննիսյանը գրել է. «Եթե սա կոչվում է վերահսկել, ապա պարզվում է մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադն ու մոտակա գյուղերը։ Նկարներն անձամբ եմ արել»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ՊՆ-ն լուսանկարներ էր հրապարակում, որոնցում հայկական բնակավայրերն են՝ պնդելով, որ վերահսկում է դրանք ու միջպետական ճանապարհը: