Խոշոր վթար Արագածոտնի մարզում: Այսօր՝ հուլիսի 22-ին ժամը 07։00-ի սահմաններում Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 48-ամյա Յուրիկ Վալեսյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 RA 116 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 58 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ շրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով վարորդ Յ.Վալեսյանն ու ուղեւորները՝ Երեւանի բնակիչներ՝ 39-ամյա Սաթիկ Բաբուջյանը եւ 15-ամյա Արմեն Վալեսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն։


Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածներն ընտանիքի անդամներ են։