Լոռու մարզում, այսօր՝ հուլիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններից դեպի Ջրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում Hina մակնիշի 096 ԼԼ 26 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բուժանձնակազմի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, այնուհետեւ տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն։


Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ասֆալտով։