Էջմիածնի ավագանին միաձայն որոշեց Մանվել Գրիգորյանին զրկել Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանն ասաց, որ քննադատություններ կան, որ սրանով խախտվում է մարդու անմեղության կանխավարկածը: “Ես՝ որպես իրավաբան, կարող եմ ասել, որ չենք խախտում անմեղության կանխավարկածը, քանի որ պատվավոր քաղաքացու կոչումից զրկելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում: Հետագա դատաքննությունը ցույց կտա՝ արդյոք անձը մեղավոր է, թե ոչ, բայց եթ արդեն խափանման միջոց կալանք է ընտրվել է, առնվազն հիմնավոր կասկած կա, որ տվյալ մարդն առնչություն ունի իրեն վերագրվող արարքների հետ”,- ասաց նա:

Ըստ նրա՝ պատվավոր քաղաքացու կոչում շնորհելը խիստ լոկալ հարց է, որը լուծվում է՝ հաշվի առնելով քաղաքի բնակչության տրամադրությունները: Հետևաբար, հիմա պետք է հաշվի առնել քաղաքի բնակչության կարծիքը:

Ավագանու 14 անդամներից նիստին չեն մասնակցել 4-ը, որոնց թվում է եղել նաև Մանվել Գրիգորյանի փասան: