Հայաստանի ԱԻՆ-ում, հուլսի 26-ին, ժամը 21:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետարանի դիմաց կարուսելը խափանվել է, քաղաքացիները մնացել են 4-5 մետր բարձրության վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:


Փրկարարները «Պտտվող անիվ» կոչվող կարուսելից իջեցրել են Լ Հ.-ին (1984 թ.) և Է. Ա.-ին ( 2008 թ.):