Սոցցանցի օգտատերերը հրապարակում են 21-րդ դարի ամենաերկարատեւ լուսնի խավարման լուսանկարներ ու տեսանյութեր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Տիեզերական ներկայացումը դիտում էին Եվրոպայի, Ասիայի, Ավստրալիայի ու Հարավային Ամերիկայի բնակիչները։ Խավարումը երեւում էր նաեւ Անտարկտիդայում, սակայն Սիբիրի ու Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասերի երկնքում այդ երեւույթը չէր դիտարկվում։