Անցած շաբաթ անցկացված Sevan Startup Summit-ի արդյունքներով առաջին տեղը կիսեցին Super AnnotateAi եւ Magic Cup սթարթափերը, երկրորդ տեղը՝ Spectre Aerospace-ը եւ Currencii-ն, իսկ երրորդ՝ Noomi-ն եւ Sense2beat-ը: Այս տարի Sevan Startup Summit-ի ներդրումային ֆոնդը կազմել է 100 հազար դոլար, իսկ մրցանակային ֆոնդը՝ 50 հազար դոլար:

Այսպես՝ երրորդ տեղը կիսած թիմերը ստացել են 2000-ական դոլար, երկրորդ տեղը՝ 3000-ական, իսկ առաջին տեղը՝ 5000-ական: Հանձնվել են նաեւ 1500-2000 դոլարի չափով խրախուսական մրցանակներ: Հատուկ մրցանակներ են հանձնել նաեւ Beeline, LOFT եւ Тумо ընկերությունները:


Հուլիսի 22-29-ն անցկացված Sevan Startup Summit-ը միավորել էր աշխարհի հազարից ավելի ձեռներեցների: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 120 սթարթափ, որոնք տարբեր ոլորտներ են ընդգրկել՝ գյուղատնտեսությունից մինչեւ բժշկություն: Գագաթնաժողովն ավանդաբար անցկացվել է Սեւանա լճի ափին, վրանային ճամբարում:

Կազմակերպիչները նշում են, որ միջոցառումը հոյակապ հարթակ դարձավ երիտասարդ մասնագետների եւ բիզնես հատվածի միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Գագաթնաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու նախագծերի զարգացման բազմաթիվ նիստերի:

Ի՞նչ է Sevan Startup Summit-ը:

Դա մասշտաբային միջոցառում է՝ ուղղված սթարթափերի եւ ներդրողների միջեւ համագործակցության նոր ուղիների ստեղծմանը:

Դրա շնորհիվ աննախադեպ հնարավորություն է ստեղծվում սթարթափերի, որոնք առաջին քայլերն են կատարում, ներդրողների, վենչուրային հիմնադրամների եւ փորձագետների ջանքերի միավորման համար:

Sturtup Armenia հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը նշում է. «Այս տարի սթարթափին հաջողվեց դուրս գալ միջազգային մակարդակ, ինչը միջոցառման անվիճելի հաջողությունն է»: Խոսքը Seaside Startup Summit-ի մասին է, որոնք կազմակերպվել էին ԱՄԷ-ում եւ Հնդկաստանում: Այս ապրանքանիշի ներքո հաջորդ միջոցառումը կանցկացվի 2019 թվականին Ավստրալիայում:

Հաջորդ տարի Sevan Startup Symmit-ը նոր հովանավոր կունենա՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Նա խոստացել է, որ երկու սթարթափ կուղարկվեն Սիլիկոնային հովիտ, ընդ որում՝ ուղեւորության համար կվճարվի նրա անձնական միջոցներից: Ուշագրավ է, որ նախագահի որդին նույնպես ցանկություն է հայտնել մասնակցելու այս միջոցառմանը:

Նախագահը նշեց, թե կասկած չի հարուցում Sevan Startup Summit-ի անցկացման կարեւորությունը: Նրա խոսքով՝ հատկապես գաղափարներն են ի վիճակի դառնալու ապագայի տնտեսության մեջ հոյակապ ներդրումներ: Սրա հետ կապված նա երիտասարդներին կոչ արեց իրենց երազանքներից չվախենալ: «Երբ դուք երազանք ունեք, դուք շատ եք աշխատում, ապա այն իրականություն է դառնում: Երազեք, սահմաններից դուրս եկեք: Ձեր ձեռքում է մեր երկրի հաջողությունը»,- նշեց Սարգսյանը՝ դիմելով գագաթնաժողովի մասնակիցներին: