Ադրբեջանը հրաժարվում է Նախիջեւանի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում անցկացնելուց: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով, հայկական կողմը կարեւորություն է տալիս ԵԱՀԿ դիտարկումներին, այդ թվում նշված ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ դրանք կարող են զսպող գործոն լինել:


Այդ խնդրանքով Երեւանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, սակայն Ադրբեջանը հրաժարվում է այդ ուղղությամբ դիտարկում անցկացնելուց:

Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ Ադրբեջանը Նախիջեւանի ուղղությամբ սկսել էր ակտիվորեն առաջ շարժվել չեզոք գոտում: Ընդ որում, իր տարածքում եւ չեզոք գոտում իր տեղաշարժերը նա ներկայացնում էր որպես տարածքների «ազատագրում»: