Նշենք, որ Վահագն Վերմիշյանը հայ ճարտարապետ է, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետը (1989-1991) և Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը (2014-ից)։

Վերմիշյանի նախագծերից են. «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերանորոգումը, Սոչիի ծովային նավահանգիստը իր մերձափնյա ինֆրաստրուկտուրայով, սպորտային բազմաֆունկցիոնալ համալիր Աստրախանում, Երևանի կրկեսը, առևտրի բազմաթիվ կենտրոններ։ Մասնակցել է ԱՄԷ-ում և Սուդանում քաղաքների նախագծերի մշակման աշխատանքներին։