Վիետնամի Դանանգ քաղաքում, որը գտնվում է Հարավչինական ծովի ափի մոտ, նոր յուրահատուկ կամուրջ է բացվել, հաղորդում է Newsru-ն:

Դանանգի կամուրջները տեղական տեսարժան վայրեր են համարվում: Մինչեւ 2018-ի հունիս դրանք քաղաքում ինն էին, որոնցից ամենահայտնին Խան գետով պտտվող Han River Bridge կամուրջն էր:


Մոտ 1 ամիս առաջ բացված «Ոսկե» անվանումով թվով 10-րդ կամուրջը յուրահատուկ ճարտարապետության շնորհիվ դարձել է Դանանգի եւս մեկ կարեւոր տեսարժան վայրը:

150 մետր երկարությամբ դեղին կամուրջը՝ կառուցված ժայռից դուրս եկող երկու հսկա ափերի վրա, ծովի մակերեւույթից 1400 մ բարձրության վրա է գտնվում:

TA Landscape Architecture-ից դիզայներները այնպես են այն մշակել, որ կամուրջը պահող պողպատե ձեռքերը կարծես քարից ստեղծված լինեն: