Հայաստանի ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։

Ըստ նրա, «Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում եւ արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ դրամ բյուջե վճարման ենթակա լրացուցիչ հարկային պարտավորություն»: