Արմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։50-ի սահմաններում 35-ամյա Խաչատուր Նալբանդյանն իր վարած Opel մակնիշի 35 FP 983 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն եւ առաջ ընթանալով՝ կողաշրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա ուղեւորներ 31-ամյա Մկրտիչ Խ.-ն, 37-ամյա Ոսկան Խ.-ն եւ 35-ամյա Մրազ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։


Ժամը 03։30-ի սահմաններում Խաչատուր Նալբանդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Մկրտիչ Խ,-ն եւ Ոսկան Խ.-ն հարազատ եղբայրներ են։