«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի` Երևանի ավագանու արտահերթ նիստում ԲՀԿ ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը Զոհրաբյանին հարցրեց՝ հնարավո՞ր է Փաշինյանի կառավարությունը ստիպի ԲՀԿ-ին չմասնակցել ավագանու ընտրություններին: Ի վերջո, ՔՊ ցուցակը գլխավորելու է դերասան Հայկ Մարությանը, և հավանական է, որ նա հասարակության կողմից չընդունվի որպես քաղաքապետի թեկնածու, այդպես հնարավորություն ստեղծվի, որ ԲՀԿ-ն հաղթի ավագանու ընտրություններում՝ շնորհիվ ֆինանսական ու մարդկային ռեսուրսների:

«Ինչպես կարող է որևէ մեկը, ինչ պաշտոնյա էլ ինքը լինի, որևէ քաղաքական ուժի արգելել մասնակցել ընտրությունների: ԲՀԿ-ն ունի այլևս կայացրած քաղաքական որոշում, որ անպայման մասնակցելու է այդ ընտրություններին»,- ասել է Զոհրաբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: