Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արզումանյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» մակնիշի (վարորդ՝ 68-ամյա Յուրիկ Ա.) եւ «Mercedes E63» մակնիշի (վորորդը՝ 25-ամյա Մհեր Ա.) ավտոմեքենաները:

«Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 27-ամյա Արփինե Ա.-ն, 4-ամյա Դավիթ եւ 2-ամյա Նանե Հ.-երը հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Դավիթ եւ Նանե Հ.-երը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Ա. Ա.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: