Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 3-ին ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 4-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաք եւ Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Խորոնք, Արտիմեդ, Շահումյան գյուղեր,

Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: