Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երբ կդատվեն Մարտի 1-ի բոլոր հանցագործները, չմոռանաք պատասխանատվության ենթարկել նաև օժանդակողներին՝ այն ժամանակվա Հայլուրի բոլոր պատասխանատուներին՝ և հատկապես քոչարյանական կեղծիք տարածող այս ճորտուհուն, որը շատ հավեսով ու անսահման ատելությամբ ու զզվանքով էր կարդում հրապարակում հավաքված ժողովրդի մասին տեքստերը, որը ցանկացած կեղծիք պատրաստ էր իր կեղտոտ բերանով արտաբերել և եթեր սփռել, միայն թե հաճոյանար իր տերերին։

Նրան լսելիս շատերի մոտ մեկ ցանկություն էր առաջանում՝ կոտրել հեռուստացույցը։ Այդ օրվանից մինչև օրս Հ1 չեմ նայել։

Հայլուրը պետք է հայտարարել որպես Հայաստանի պատմության մեջ ամենաազգադավ ծրագիրը և մասնակիցներին զրկել լրատվության բնագավառում աշխատելու իրավունքից, որպեսզի այսուհետ որևէ լրագրող չհամարձակվի մասնակից լինել հանցագործության»։