«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով գտնվում է կալանքի տակ, ԱԱԾ Երևան–Կենտրոմ ՔԿՀ խցում միայնակ չէ. նրա հետ եևս մի քանի կալանավորներ կան։

«Մանվել Գրիգորյանն ապրում է առօրյա, կենցաղային կյանքով համախցեցիների հետ, քննարկումներ են անում։ Դե այնպես, ինչպես մյուս կալանավորները։ Հայաստանի պարագայում քիչ թե շատ բարվոք պայմաններ են խցում. հեռուստացույց կա, սառնարան, հիգիենայի պարագաներ»,– ասել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։

Հարցին՝ ինչով է խցում ամբողջ օրը զբաղվում Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանն ասել է. «Նրանով, ինչով որ մնացած կալանավորները. Ժամանակ առ ժամանակ հանդիպում է փաստաբանների հետ, հետաքրքրվում է իր գործով, քննչական մեկումեջ աղքատիկ գործողություններ են արվում։ Դա է»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: