Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հրապարակել է այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։
Հայտարարության մեջ նշվում է․
«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշում, թե երբ և ինչ պայմաններում հրապարակայնացնել իր՝ այս կամ այն հասարակական նշանակություն ունեցող փաստաթղթի տակ ստորագրելու փաստը:
Վերահաստատելով թե՛ մեր, թե՛ ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ներկայացուցիչների կողմից արված այն հայտարարությունը, որ նշված ցուցակն իրենից որևէ գաղտնիք չի ներկայացնում՝ այժմ հրապարակում ենք «ՀՀԿ» խմբակցության կողմից ստորագրած պատգամավորների անունները՝
- Բաբլոյան Արա
- Բաղդասարյան Վահրամ
- Շարմազանով Էդուարդ
- Հովհաննիսյան Արփինե
- Մելիքյան Գագիկ
- Հարությունյան Վահան
- Հակոբյան Միհրան
- Աճեմյան Կարինե
- Բաղդասարյան Ջեմմա
- Հասանով Կնյազ
- Միխայլով Արսեն
- Աշոտյան Արմեն
- Հարությունյան Անդրանիկ
- Հարությունյան Արամ
- Կարապողոսյան Հարություն
- Համբարձումյան Արկադի
- Հակոբյան Հակոբ Ռ.
- Ավագյան Կարեն
- Հովհաննիսյան Արայիկ
- Սարգսյան Ռոբերտ
- Սարդարյան Շուշան
- Նաղդալյան Հերմինե
- Եսայան Մարգարիտ
- Գեղամյան Արտաշես
- Սահակյան Նաիրի
- Մախմուդյան Ռուստամ
- Գրիգորյան Արայիկ
- Նիկոյան Սամվել
- Պետրոսյան Շուշան
- Բաբուխանյան Հայկ
- Սահակյան Գալուստ
- Ֆարմանյան Սամվել
- Հարությունյան Խոսրով
- Պողոսյան Միհրան
- Մուրադյան Ռուզաննա
- Կարապետյան Կարեն
- Բեքարյան Կարեն
- Վարդապետյան Տաճատ
- Նահապետյան Կորյուն
- Մինասյան Գագիկ
- Սարգսյան Ավետ