Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ 45 պատգամավորների միջնորդությունը: Այս մասին տեղեկացրին դատախազության հանրային կապերի բաժնից։

Հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը լրատվամիջոցներին տեղեկացրել էր, որ նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար ստորագրահավաքին միացել էր 45 պատգամավոր։