Վթարային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 10-ին ժամը 9:00-ից մինչեւ օգոստոսի 11-ը ժամը 8:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկանում ենք Վեոլիա Ջուր ընկերության մամուլի ծառայությունից:

Ջուր չի լինի, մասնավորապես, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ գյուղերում:


Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: