ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանն ասել է, որ Մանվել Գրիգորյանի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին վտանգ է սպառնում: «Յուրաքանչյուր օր, երբ մեկնում եմ նրան այցի և իմ դիմումը վերցնում են, ես ուրախանում եմ՝ փաստորեն նա ողջ է», – ասել է Մկրտչյանը: