Վերաքննիչ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: 

Նշենք, որ բողոքը քննել է դատավոր Ալեքսանդր Ազարյանը: Նա խորհրդակցական սենյակ էր հեռացել ուրբաթ՝ օգոստոսի 10-ին: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այսօր դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բողոքը:


Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունն ու վերացրել առաջին ատյանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:

«Ռոբերտ Քոչարյանն արդեն դուրս է եկել դատարանից եւ հեռացել է»,- ասաց Ռուբեն Սահակյանը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 մլն գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է: