Թուրինի «Յուվենտուսը» Մադրիդի «Ռեալին» մերժել է բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի տրանսֆերի հարցով:

Tuttosport-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արքայական ակումբն առաջարկել է 60 միլիոն եվրո, ինչը չի գոհացրել իտալացիներին: «Յուվենտուսը» Պյանիչի համար պահանջում է 100 միլիոն եվրո:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Պյանիչը նաեւ «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակում է: Նշվում է նաեւ, որ բոսնիացին մոտ է «Յուվենտուսի» հետ նոր պայմանագիր կնքելուն: Մինչեւ 2023 թվականը նախատեսված նոր պայմանագրով նրա տարեկան աշխատավարձը 4.5 միլիոն եվրոյից կհասնի 6.5 միլիոն եվրոյի: