Երեւանում մեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղևորուհին մահացել է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 14-ին ժամը 01.00-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրական սյանը: «ԲՄՎ»-ի 23-ամյա ուղեւորուհի Նաիրա Զորոյանը տեղում մահացել է:


29-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն