100 օրվա ընթացքում պետական բյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է 2017 թվականին պետական բյուջե վերականգնված գումարի չափին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենը պնդեց՝ ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել։


Նա վերահաստատեց՝ չի անդրադառնալու ԱԱԾ–ի նախկին գործունեությանը. «ԱԱԾ–ի մասին խոսելու եմ 2018 թվականի մայիսի 10-ից սկսած՝ այն օրվանից, երբ նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն։ Ես քաղաքական գործիչ չեմ, քաղաքական հայտարարություններ չեմ անում»։

Վանեցյանի կարծիքով՝ 100 օրում արձանագրված արդյունքներին հնարավոր է եղել հասնել ստեղծված նոր իրավիճակի, վարչապետի ու կառավարության մոտեցումների շնորհիվ. «Ես դա պայմանավում եմ նոր ստեղծված իրավիճակով, վարչապետի ու կառավարության մոտեցումներով, որոնք շատ են տարբերվում նախկին իշխանությունների մոտեցումներից»,–եզրափակեց նա։