Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկություններ չունի Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի գտնվելու վայրի մասին:

Լրագրողների հետ զրույցում Օսիպյանը, պատասխանելով Հարությունյանի նկատմամբ հետախուզության հարցին, նշեց, որ ինքը դեռ տեղեկություններ չունի այդ մասին:


Հիշեցնենք, որ գեներալի նկատմամբ հետածուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված: