Արգիշտի Կիվիրյանը՝ Արարատ Միրզոյանի մասին.

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով Ռոբերտ Քոչարյանին, գրել է, որ «մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու։ Միայն հանցագործներ»: Մեկդ այդ երիտասարդին բացատրեք, որ քրեակատարողական հիմնարկներում նստած են նաև նրանք, ում նկատմամբ դեռ չկա դատավճիռ, իսկ հաշվի առնելով որ միմիայն դատավճռով է որոշվում մարդու մեղավոր կամ անմեղ լինելը, ապա բոլոր նստածներին հանցագործ անվանելը մեղմ ասած անգրագիտություն է, էլ չեմ ասում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում: Որ ասում եմ, պաթոսն ու անգրագիտությունը կերան ես երկիրը…

P.s Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը նստել ա Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկում, որտեղ իրոք չկան թախտաբիտիներ, իսկ այ մնացած հիմնարկներում կան ու այն էլ մեծ քանակությամբ: Այնպես որ երբ Արարատ Միրզոյանը հակադարծելով ասում ա, որ «մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու», այստեղ էլ ա կամ ստում կամ չի տիրապետում իրավիճակին: Թող փոշեկուլով այցելի մնացած ՔԿՀ-ները, հա կբռնի…