Հրապարակ թերթը գրում է. «Օգոստոսի 13-ին ՊԵԿ Արեւմտյան (Զվարթնոց) մաքսատուն-վարչության պետի պաշտոնում է նշանակվել ՀՀԿ-ական Արամ Հախինյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր պետի տեղակալի պաշտոնը: Հախինյանը Վանաձորի ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի ավագանու ցուցակի հինգերորդ հորիզոնականն էր զբաղեցնում եւ փոխքաղաքապետ դառնալու ակնկալիքներ ուներ:

Սակայն Մամիկոն Ասլանյանն ՕԵԿ-ական Արկադի Փելեշյանին նշանակեց այդ պաշտոնում՝ որպես հատուցում գաղտնի քվեարկության ժամանակ իրեն ցուցաբերած աջակցության, իսկ Հախինյանի սիրտը շահելու համար նրան նշանակեցին ՊԵԿ վերոնշյալ մաքսատան վարչության պետի պաշտոնում: Դրանից առաջ էլ նա երկար տարիներ Սոցիալական ապահովության պետական ծառայության Վանաձորի