Ցանկացած քաղաքական գործչի ամենաուժեղ հարվածը հասցնում են իր կողմնակիցները, մարդիկ, ովքեր կարծիք են ստեղծում տվյալ անձի մասին։

Նման խնդիր ունեն ներկայումս երկու քաղաքական գործիչներ՝ Փաշինյանը և Քոչարյանը։ Եթե Քոչարյանը այս պահին համարվում է նախկին քաղաքական գործիչ, նախկին նախագահ, ապա Փաշինյանի պարագայում դա շատ լուրջ խնդիր է, քանի որ նա այս պահին կատարում է իր առաջին քայլերը պետության ղեկավարի պաշտոնում ու ցանկացած մարդու ընտրության հարցում պետք է առավել քան ուշադիր լինի։

Անցել են ոգևորության և հպարտության օրերը, մարդիկ գնալով վերադառնում են իրականություն, սակայն պետական համակարգում դեռ շարունակում են ժամանակ գլորել անձիք, ովքեր իրենց անգործության պատճառով վնասում են վարչապետին։ Հնարավոր է , որ նույնիսկ Փաշինյանը չգիտի նրանց մասին, հնարավոր է, որ նույնիսկ գիտի, ուղղակի չի կարողանում կոշտ ձևով դուրս անի նրանց։

Բայց արդեն ժամանակն է «մենք անելու ենք» հայտարարությունները փոխարինել «մենք արել ենք» հայտարարություններով, եթե ցանկանում եք հրապարակում հավաքված ժողովուրդը ամեն շաբաթ չպակասի։

Նիկոլ Փաշինյանը հենց իր նշանակած պետական համակարգում պետք է կադրային ջարդ կազմակերպի։ Այո, պետությունը սկսում է արագ քայլերով զարգանալ, երբ իշխանություն առաջ սկսում են պատասխան տալ յուրայինները։

 Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան