Ութսուն տարեկան հասակում կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ն:

ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Քոֆի Անանի մասին գրառում է կատարել:

«Այսօր մենք սգում ենք մեծ մարդու և առաջնորդի՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահը»,- ասված է հաղորդագրությունում: