Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 19-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղիշե Թադեւոսյան փողոցի թիվ 13/1 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:06-ին, մարվել՝ 00:09-ին:

Այրվել են «Mercedes S500» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Դ. Հ.) բեռնախցիկն ու սրահը՝ ամբողջությամբ:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: