«Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագիրը լավագույններից մեկն է եղել: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, Հայ-չինական դպրոցի բացման արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:

Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ «Սանիթեք»-ի մրցույթը այնպես է արվել, որ միայն այդ ընկերությունը մասնակցի ու շահի, Կամո Արեյանն արձագանքեց. «Այդպիսի բան գոյություն չունի, դա թյուրընկալում է, պայմանագրին չտիրապետելու արդյունք է: Այդ պայմանագիրը լավագույններից մեկն է եղել: Այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է իր աշխատանքները կատարելիս»:


Նա հերքեց լուրերը, թե «Սանիթեք»-ի վատ աշխատանքը կապ ունի Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ. «Այդպիսի պլանավորված իրավիճակ գոյություն չուներ: Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ: Թերանում է «Սանիթեքը» աղբահանություն իրականացնելու հարցում: Անցած տարի եւս եղավ նման դեպք: «Սանիթեք»-ը թերանում է, ես որպես քաղաքապետի պաշտոնակատար կատարել եմ ընթացակարգով բոլոր քայլերը, այդ թվում տռույժի ենք ենթարկել «Սանիթեք»-ին»: Նա պարտավոր է կատարել իր պարտականությունները: Երկրորդ՝ «Սանիթեքը» ընդունել է իր մեղքը եւ ասել, որ պետք է կատարի իր պարտականությունները»: