Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ, թագավորական ընտանիքի այցը մասնավոր է, հետեւաբար այլ մանրամասներ ասել չեն կարող: Նշվում է միայն, որ ԱԳՆԱԳՆ-ի կողմից որեւէ հրավեր չի եղել:


Նշենք, որ Ֆիլիպը գահ է բարձրացել 2013 թվականի հուլիսին։ Թագավորական գահին նա փոխարինել է հորը՝ Ալբերտ II-ին։