Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրել է հեղափոխական կառավարության նոր տնտեսական քաղաքականության սկզբունքները: Ամենահեղափոխական որոշումը կարելի է համարել հարկերի իջեցումը: Փաշինյանը հայտնել է եկամտային հարկի նվազեցման մասին: Նա նշել է նաև, որ կառավարությունն աջակցելու է հեշտ արտահանվող ոլորտներին՝ ոսկերչություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեխնոլոգիական ռազմարդյունաբերություն:

Նույն օրն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել է սոցիալական քաղաքականությունում փոփոխությունների մասին, որով նվազագույն թոշակը 23 հազարից պետք է բարձրացվի 25 հազար, իսկ երկրորդ երեխայի ծնունդի նպաստը՝ 50 հազարից 150 հազար դրամ:

Նոր տնտեսական քաղաքականությունն աստիճանաբար ուրվագծվում է: Դրա էությունը եկամուտների առավել հավասար ու արդար վերաբաշխումն է: Այն, որ Հայաստանում կա փող եւ ակտիվներ փող աշխատելու համար, բացմիցս ցույց է տրվել, սակայն վերլուծաբնները նշում էին եկամուտների ու ազգային բարիքների ծայրահեղ անհամաչափ բաշխումը: Նոր քաղաքականությունն ուղղված է եկամուտների բաշխման սկզբունքի փոփոխությանը հարկային բեռի եւ սոցիալական աջակցության ոլորտում փոփոխության ճանապարհով:

Բացի այդ, տեղեկություններ կան, որ նոր կառավարությունը փորձում է նոր վարկեր չվերցնել ու կրճատել արտաքին պարտքը, հետեւաբար՝ բյուջեի վրա ճնշումը: Եթե զուգահեռ հաջողվի ներդրումներ ներգրավել, ապա բոլորն իրենց վրա կզգան նոր տնտեսական քաղաքականության արդյունքները:

Նյութի աղբյուրը՝ Lragir.am