Ուրեկի հանգստավայրում փրկարարները ծովից դուրս են հանել 5 խեղդվող զբոսաշրջիկների։ Այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։

Նշվում է, որ նրանցից 2-ը Ռուսաստանի քաղաքացիներ են եղել՝ 53 եւ 42 տարեկան, որոնք լողալով ծովափից հեռու էին գնացել եւ չէին կարողացել վերադառնալ ափ։ Փրկարարները նրանց տեղափոխել են անվտանգ վայր։


Փրկարարների օգնության կարիքն են ունեցել նաեւ ՀՀ երեք քաղաքացիներ՝ ծովից չեն կարողացել ափ հասնել 15-ամյա աղջիկն ու նրա ծնողները։